-
28.07.2016|
13:03
Խորենացու փողոցի ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։
-
28.07.2016|
13:00
Իբրև աջակցություն Երևանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրու կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով դեղին քարտ։ Երթի մասնակիցները պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։
-
28.07.2016|
12:58
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը դեռ շարունակում է մնալ «Սասնա ծռեր» խմբավորման վերահսկողության տակ, երեկ պատանդառված երեք բժիշկները դեռ այնտեղ են։
-
28.07.2016|
08:51
«Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է ՀՀ քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռեր ապստամբների պահանջներին»:
-
27.07.2016|
20:44
Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խումբը հայտարարել է. «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»:
-
27.07.2016|
20:41
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՊՊԾ գնդի տարածքում շտապօգնության չորս աշխատակից պատանդի կարգավիճակում է գտնվում:
-
27.07.2016|
20:34
Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
-
27.07.2016|
20:30
«Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, այդ դեպքով կատարվում է քննություն: Մյուս բոլոր 63-ը ազատ են արձակված», - «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից:
-
27.07.2016|
20:27
Մինչ ոստիկանությունը և «Հիմնադիր խորհրդարանը» իրարամերժ տեղեկություններ են հաղորդում ՊՊԾ գնդի տարածքում հայտնված բժիշկների կարգավիճակի մասին, «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը հաստատում է, որ բժիշկներին թույլ չեն տալիս հեռանալ զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից:
-
27.07.2016|
20:23
ՊՊԾ գնդի տարածքում երեկ գիշեր կատարվածի առնչությամբ խիստ իրարամերժ կարծիքներ են երկու կողմից հնչում: Այդուհանդերձ, չքննելով այս դեպքի հետ կապված հանգամանքները, անդրադառնանք միայն մեկ դրվագի: